Տնտեսական

Ղազախստանի նախագահ. Աշխարհին անհրաժեշտ է նոր բազմակողմ առևտրային համակարգ

Միջազգային հանրությանը անհրաժեշտ է նոր բազմակողմ առևտրային համակարգ՝ հիմնված արդարության և թափանցիկության սկզբունքների վրա։ Այս կարծիքին է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Այսօր աճող առևտրային խոչընդոտները, պրոտեկցիոնիզմը և պայմանագրերի խախտումը լուրջ մարտահրավերներ են ստեղծում համաշխարհային տնտեսության համար: Այդ խնդիրների լուծումը պահանջում է անարդար առևտրային խոչընդոտների վերացում և թվայնացման միջոցով մատակարարման շղթաների թափանցիկության բարձրացում»,- ասել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ համաշխարհային ֆինանսական համակարգի նկատմամբ պետք է նոր մոտեցումներ կիրառվեն։ Այսպիսով, առաջնահերթությունը պետք է լինի հավասար հնարավորությունների ապահովումը բոլոր երկրների համար, ոչ թե միայն ընտրյալների շահի առաջմղումը: Միաժամանակ Ղազախստանի ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանն ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել կայուն ֆինանսավորման ոլորտում։

«Ասիական պարտատոմսերի հսկայական շուկան իր հսկայական շուկայական կապիտալիզացիայով մեծ ներուժ ունի աջակցելու բազմաթիվ զարգացման ծրագրերին: Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է գործարկել պանդա-պարտատոմսերի առաջին թողարկումը՝ որպես նոր ֆինանսական ներդրումային գործիք: Այն կարող է կարևոր դառնալ համաշխարհային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար», – նշել է Ղազախստանի նախագահը:

Պանդա-պարտատոմսը չինական յուանով արտահայտված պարտատոմս է ոչ չինական թողարկողի կողմից, որը վաճառվում է Չինաստանում: Այս պարտատոմսերը միջազգային կազմակերպություններին թույլ են տալիս կապիտալ ներգրավել չինական շուկայում: Panda-ի առաջին պարտատոմսերը թողարկվել են 2005-ին:

Share