Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՃԱՌԻ GM-Ի ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է մոտակա 12-15 ամիսների ընթացքում ամերիկյան General Motors ընկերության կապիտալից ամբողջությամբ դուրս գալու մտադրության մասին: Նշենք, որ այժմ ԱՄՆ Ֆինանսների նախարարությանն է պատկանում General Motors-ի 500,1 մլն բաժնետոմս:

Հիշեցնենք, որ ամերիկյան տնտեսության փրկության TARP (Troubled Asset Relief Program) ծրագրի շրջանակներում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դարձել էր GM-ի բաժնետեր՝ ընկերությանն օգնելով դուրս գալ ծանր ֆինանսական վիճակից:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 34 երկրներում: Ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրներում:

GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share