Բաժին. Տնտեսական

Ճապոնիան թույլատրել է օտարերկրյա աշխատուժի օգտագործումը տնտեսության ևս չորս ոլորտներում

Ճապոնիայի կառավարությունը թույլատրել է օտարերկրացի աշխատողների և մասնագետների ներմուծումը տնտեսության ևս չորս ոլորտներում՝ մարդատար և բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտ, երկաթուղի, անտառային տնտեսություն և փայտամշակում:

Նախկինում Տոկիոն արդեն թույլատրել էր օտարերկրյա աշխատուժի օգտագործումը 12 ոլորտներում, ներառյալ հիվանդների և տարեցների խնամքը, շինարարական աշխատանքները և գյուղատնտեսությունը: Աշխատանքի ակնկալիքով Ճապոնիա մեկնած օտարերկրացիները պետք է ունենան հատուկ գիտելիքներ և որակավորում։ Տաքսու և ավտոբուսի վարորդներից, որոնց ներկայիս որոշումը թույլ է տալիս երկիր հրավիրել, պարտավոր են ճապոներենի ավելի խորը իմացություն ունենալ։

2025 ֆինանսական տարվանից ընդամենը հինգ տարում նախատեսվում է երկիր բերել մինչև 820 հազար օտարերկրյա աշխատող, ինչը կոչված է մեղմելու Ճապոնիայում աշխատանքային ռեսուրսների սուր պակասը։

Share