Բաժին. Տնտեսական

KODAK-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ

Լուսանկարչական սարքերի արտադրությամբ երբեմնի համաշխարհային առաջատար ամերիկյան Eastman Kodak ընկերությունը մտադիր է  525 մլն ԱՄՆ դոլարով վաճառել իր արտոնագրերի փաթեթը: Այն կգնի Intellectual Ventures և RPX Corporation ընկերությունների կողմից ղեկավարվող կոնսորցիումը: Գործարքի արդյունքում ներգրավված միջոցները ընկերությունը կուղղի իր պարտքերի մարմանը: 

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին Kodak-ը, չկարողանալով մարել իր կուտակած պարտավորությունները վարկատուների նկատմամբ, իրեն սնանկ ճանաչելու հայց էր ներկայացրել Նյու-Յորքի դատարան: Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել էր նաև բիզնեսի վերակազմավորման իր ծրագիրը, որն, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա անցնել առավել արդյունվետ գործունեության:

Eastman Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունն աշխատել է վնասով:

2011 թվականին Kodak ընկերության շուկայական արժեքը նվազել է շուրջ 88%-ով:

Share