Տնտեսական

Ճապոնիան և ԱՄՆ-ն կամրապնդեն համագործակցությունը արհեստական ​​բանականության և այլ ոլորտում

Ապրիլին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայմանավորվելու են ամրապնդել երկկողմ համագործակցությունը արհեստական ​​բանականության և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին ասված է կողմերի համատեղ հայտարարության նախագծում:

Ակնկալվում է, որ այս ոլորտներում ընդլայնված համագործակցության շրջանակներում կգործարկվի հետազոտության և զարգացման նոր ինստիտուտ: Նրա գործունեությանը կմասնակցեն ամերիկյան Nvidia տեխնոլոգիական հսկան, բրիտանական ARM ընկերությունը, SoftBank Group-ը, Amazon-ը, Վաշինգտոնի համալսարանը և Ցուկուբայի համալսարանը: Նախագծի համար նախապես կհատկացվի մոտ 100 միլիոն դոլար։

Բացի այդ, Ճապոնիան և ԱՄՆ-ն պայմանավորվելու են ամրապնդել համագործակցությունը տնտեսության, կլիմայի փոփոխության և էներգետիկայի, այդ թվում՝ հողմային էներգիայի ոլորտներում։

Կիշիդայի և Բայդենի հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված է ապրիլի 10-ին։ Կողմերը նախատեսում են քննարկել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման հարցերը։ Ապրիլի 11-ին Ճապոնիայի և ԱՄՆ-ի ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն Ֆիլիպինների նախագահի մասնակցությամբ։

Share