Բաժին. Տնտեսական

S&P-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard&Poor’s վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում կրճատել է Կիպրոսի երկարակաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշները՝ դրանք սահմանելով համապատասխանաբար ССС+ և С մակարդակներում: Վարկանիշների մասով կանխատեսումը «բացասական» է: Նման որոշումը գործակալության փորձագետները պարզաբանել են Կիպրոսի ֆինանսական անկայությամբ և երկրին աջակցություն ցույց տալու հարցում Եվրոգոտու երկրների անհաստատակամությամբ:

Հիշեցնենք, որ Կիպրոսը ներկայումս գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ և արդեն դիմել է Եվրամիությանը և Արժույթի միջազգային հիմնադրամին՝ աջակցություն ստանալու խնդրանքով: Կիպրոսի կառավարությանը վարկի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից կկայացվի 2013 թվականի հունվարի երկրորդ կեսին: Ենթադրվում է, որ վարկային փաթեթի ծավալը կկազմի 17.5 մլրդ եվրո, որը հավասարազոր է երկրի ՀՆԱ-ին: 

Share