Բաժին. Տնտեսական

SAMSUNG-Ը ՄՏԱԴԻՐ Է 2013Թ.-ԻՆ ՎԱՃԱՌԵԼ 510 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ

Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունը նախատեսում է 2013 թվականին համաշխարհային շուկայում վաճառել 510 մլն բջջային հեռախոս: Ցուցանիշը ռեկորդային է և շուրջ 20%-ով գերազանցում է ընթացիկ տարում գրանցված արդյունքը: Սպասվում է, որ նշված ցուցանիշից 390-ը կլինեն սմարթֆոնները, 120-ը՝ սովորական բջջային հեռախոսները: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը:

Նշենք նաև, որ Samsung-ը մտադիր է մինչև 2020 թվականը շուրջ 2,2 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել Վիետնամում գործող իր գործարանում:

Share