Բաժին. Տնտեսական

ԻՐԱՔՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԸ

Իրաքը գլխավորում է իրենց ոսկու պաշարներն առավել մեծ ծավալներով համալրող երկրների ցանկը: World Gold Council կազմակերպության տվյալներով՝ միայն ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրաքը գնել է 23,9 տոննա ոսկի:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ Իրաքի նման քայլը բացատրվում է հարևան երկրի՝ Իրանի որդեգրած քաղաքականությամբ. հարևան երկրների հետ իրականացվող արտահանման-ներմուծման գործառնություններում Իրանը ոսկին օգտագործում է որպես արժույթ:

Share