Բաժին. Տնտեսական

Բորսաներ. 04/04/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.33%-ով և կազմել 86.82 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.58%-ով և կազմել 91.02 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.01%-ով և կազմել 2295.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.17%-ով և կազմել 26.62 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.82%-ով և կազմել 935.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.52%-ով և կազմել 2440.00 դոլար, պղնձի գինն աճել է 3.57%-ով և կազմել 9370.00 դոլար, կապարի գինն աճել է 3.19%-ով և կազմել 2116.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.02%-ով և կազմել 17425.00 դոլար, անագի գինն աճել է 1.61%-ով և կազմել 28450.00 դոլար, ցինկի գինն աճել է 4.77%-ով և կազմել 2603.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 48000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 38596.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 5147.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 16049.08 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 18403.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 8151.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 7975.89 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 1163.76 կետ:

Share