Տնտեսական

Սաուդյան Արաբիան Ասիայի համար կբարձրացնի նավթի գները

Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0.3 դոլարով։

Ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը:

ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում կմնան անփոփոխ: Իսկ Միջերկրածովյան տարածաշրջանում մեկ բարելի գինը կավելանա 0.1-0.4 դոլարով։

Share