Տնտեսական

ԵՄ-ն 2023-ին 16 միլիարդ եվրոյի շահույթ է ստացել Ուկրաինայի հետ առևտրի ազատականացումից

Եվրամիությունը 2023-ին 16 միլիարդ եվրոյի շահույթ է ստացել Ուկրաինայի հետ առևտրային մաքսատուրքերի և այլ վճարների ժամանակավոր վերացումից, սակայն գյուղատնտեսության ոլորտում կորցրել է 8.5 միլիարդ եվրո: Այս մասին ասել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին:

«Ընդհանուր առմամբ տնտեսության համար առևտրի ազատականացումը լավ է, քանի որ եվրոպական արտահանումը Ուկրաինա 2023-ին կազմել է 39 միլիարդ եվրո, ներմուծումը ՝ 23 միլիարդ եվրո, այսինքն՝ եվրոպական տնտեսության համար շահույթը կազմել է 16 միլիարդ եվրո: Բայց գյուղատնտեսության համար՝ թվերը տարբեր են՝ մեր արտահանումը 3 միլիարդ եվրո է, ներմուծումը՝ 11.5 միլիարդ եվրո: Ստացվում է՝ մեր ֆերմերները վճարում են այս ազատականացման համար», – ասել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատարը:

Share