Բաժին. Տնտեսական

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Այսօր` դեկտեմբերի 27-ին,  տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Նիստի շրջանակներում կառավարությունը սահմանել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումները:

Դրանց համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին օտարվող արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը, իսկ 3 տոկոսը չպետք է գերազանցի նշված ակտիվների հաշվին ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթով կատարվող ներդրումների առավելագույն չափը:

Share