Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։ 

Նշելով, որ սա բարդ օրենքի նախագիծ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է դրա համակողմանի քննարկման անհրաժեշտությունը ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում, այլև գործարար հարկատուների մասնակցությամբ։

Share