Տնտեսական

Չինաստանը 2024-ի առաջին եռամսյակում գրանցել է ՀՆԱ-ի 5.3% աճ

Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը հունվար-մարտին հասել են 5.3%-ի։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Պետական ​​վիճակագրական վարչությունը:

Տարածված զեկույցի համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ն երեք ամսում կազմել է 29.63 տրիլիոն յուան ​​(ընթացիկ փոխարժեքով 4.17 տրիլիոն դոլար)։ Գյուղատնտեսության ոլորտում դինամիկան հասել է 3.3%-ի (1.15 տրիլիոն յուան ​​կամ մոտ 162 միլիարդ դոլար), իսկ արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում՝ համապատասխանաբար 6% (10.98 տրիլիոն յուան ​​կամ 1.54 տրիլիոն դոլար) և 5% (17.49 տրիլիոն յուան ​​կամ 2.46 տրիլիոն դոլար):

Չինաստանի իշխանությունները պարբերաբար հիշեցնում են, որ Չինաստանը կարևոր շարժիչի դեր է խաղում համաշխարհային տնտեսության զարգացման գործում։ ՉԺՀ Պետխորհրդի ղեկավար Լի Ցյանի խոսքով՝ երկրի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերում կազմում է մոտ 30%:

Պետական ​​վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը հասել են 3%-ի, իսկ 2023 թվականին՝ 5.2%-ի (126.05 տրիլիոն յուան ​​կամ մոտ 17.7 տրիլիոն դոլար)։ Ընթացիկ տարվա համար պաշտոնական թիրախը 5%-ն է:

Share