Տնտեսական

Թուրքիան չի բացառել Իսրայելի դեմ նոր առևտրային պատժամիջոցների ներդրումը

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում Իսրայելի դեմ նոր առևտրային պատժամիջոցները, բացի նախկինում սահմանվածներից: Այս մասին հայտարարել է հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլատը։

«Կախված իրավիճակի զարգացումից՝ մենք կարող ենք նոր որոշումներ կայացնել», – ասել է նա CNN Turk-ի եթերում։

Նախարարը նաև հերքել է Թուրքիայի կողմից Իսրայելին ավիացիոն վառելիք վաճառելու մասին ընդդիմության հայտարարություններն ու լրատվամիջոցների պնդումները։

«Թուրքիան ավիացիոն վառելիք չի վաճառում Իսրայելին, այն գտնվում է 54 խումբ ապրանքացուցակում: Փետրվար-մարտ ամիսներին Անթալիայում ավիացիոն կերոսինը գնվել է 910 դոլարով։ Ըստ երևույթին, սա մասնավոր ինքնաթիռի վառելիքի վաճառք է: Այլ վաճառք չկա։ Չնայած դրան՝ այլ խոսակցություններ են տարածվում», – ասել է պաշտոնյան:

Թուրքիայի առևտրի նախարարությունը ապրիլի 9-ին առևտրային պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ սահմանափակելով 54 ապրանքախմբերի 1019 ապրանքի արտահանումը։ Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարայի կողմից սահմանված արտահանման սահմանափակումները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​կատարել Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Share