Տնտեսական

ԱՄՆ-ն ցանկանում է ստեղծել լայն տնտեսական կոալիցիա՝ Չինաստանի վրա ազդելու

Միացյալ Նահանգները՝ Չինաստանի վրա ազդելու համար փորձում է ստեղծել հնարավորինս լայն կոալիցիա՝ ձգտելով փոփոխություններ կատարել Պեկինի տնտեսական քաղաքականության մի քանի ասպեկտներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալը:

«Մեզ անհրաժեշտ կլինի հնարավորինս լայն կոալիցիա, որի անհրաժեշտությունը ոչ մի տեղ այնքան պարզ չէ, որքան Չինաստանի դեպքում», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթում՝ անդրադառնալով կայուն տնտեսական զարգացմանը։

Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Չինաստանն ունի ավելցուկային արտադրական հզորություն, որի շահագործումը սպառնում է համաշխարհային շուկային։

«Չինաստանի արտադրության հետագիծն այժմ սպառնում է հեղեղել շուկաները շատ ավելին, քան համաշխարհային պահանջարկը կարող է իրատեսորեն կլանել՝ խաթարելով մեր ներդրումների կենսունակությունը դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներում, մեծացնելով աշխարհի կախվածությունը մեկ մատակարարից»:

Բացի այդ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն նույնիսկ պատրաստ է կոտրել գոյություն ունեցող արդյունավետ մատակարարման շղթաները՝ իր համար հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար։

Share