Տնտեսական

Ճապոնիան 470 միլիոն դոլար կհատկացնի տեխնոլոգիական ընկերություններին արհեստական բանականության զարգացման համար

Ճապոնիայի կառավարությունը սուբսիդիաներ կտրամադրի տեխնոլոգիական ընկերություններին՝ աջակցելու նրանց ջանքերին արհեստական ​​բանականության զարգացման գործում: Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ հինգ ընկերություն կստանա 72.5 միլիարդ իենի (մոտ 470 միլիոն դոլար) սուբսիդիա:

Միջոցները նախատեսված են ամպային ծառայությունների և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների աշխատանքին աջակցելու համար անհրաժեշտ հզորությունների ապահովման համար:

Դրամաշնորհ ստացողների թվում են հեռահաղորդակցության հսկա KDDI-ն, ինչպես նաև GMO Internet Group-ը, Sakura Internet-ը, Rutilea-ն և Hirhreso-ն:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share