Բաժին. Տնտեսական

BLOOMBERG. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ

Bloomberg գործակալությունը հրապարակել է 2012 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց  վարկանիշը: Այն գլխավորում է մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը, ում կարողությունը գնահատվում է 75 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունն ավելացել է 13.4 մլրդ ԱՄՆ դոլարով:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է` իր 63 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Եռյակը եզրափակում է իսպանիացի գործարար Ամանսիո Օրտեգան: Վերջինիս կարողությունը, Bloomberg-ի գնահատմամբ, կազմում է 57,5 մլրդ ԱՄՆ դոլար:  

Առաջատար հնգյակում են ներառվել նաև ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը (47 մլրդ ԱՄՆ դոլար) և հայտնի շվեդ գործարար Ինգվար Կամպրադը (42,9 մլրդ ԱՄՆ դոլար):

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի 100 ամենահարուստ մարդիկ իրենց համախառն կարողությունն ավելացրել են 241 մլրդ ԱՄՆ դոլարով և հասցրել այն 1.9 տրիլիոն ԱՄՆ դոլարի:

Share