Բաժին. Տնտեսական

SONY-Ն ՄՏԱԴԻՐ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐ ԴԻՐՔԸ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ճապոնական Sony ընկերության ղեկավար Կադզուո Հիրային հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է ամրապնդել և պահպանել իր դիրքը սմարթֆոնների համաշխարհային շուկայում: Նշենք, որ այժմ Sony-ն համարվում է սմարթֆոն արտադրող երրորդ խոշոր ընկերությունն աշխարհում, սակայն իր տարբերություն Apple և Samsung ընկերությունների, որոնք տնօրինում են շուկայի կեսից ավելին, Sony-ի մասնաբաժինը կազմում է  ընդամենը 5%: Sony ընկերության ղեկավարը վստահ է, որ ընկերությանը կհաջողվի իր նոր սմարթֆոնների շնորհիվ ընդլայնել շուկայի մասնաբաժինը:

Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին:

Share