Տնտեսական

Գերմանիան բարելավել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Գերմանիայի կառավարությունը վերանայել է իր տնտեսական կանխատեսումը: Ըստ այդմ՝ երկրի ընթացիկ տարվա ՀՆԱ կանխատեսման ցուցիչն աճել է 0.3%-ով: Սա 0.1 տոկոսային կետով ավել է փետրվարի կանխատեսումից:

«Մենք վերանայում ենք 2024-ի մեր տնտեսական ակնկալիքները մի փոքր դեպի վեր»,- ասել է Գերմանիայի փոխկանցլեր և տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, պատճառը տարվա ընթացքում «տնտեսական իրավիճակի աննշան բարելավման նախանշաններն էին»: Օրինակ, տարեսկզբից էներգակիրների գների զգալի անկման պատճառով արտադրությունը «զգալիորեն աճել է»: Այս գներին զուգահեռ գնաճը շարունակում է նվազել:

Նախարարի խոսքով՝ սա ուժեղացնում է բնակչության գնողունակությունը և նպաստում մասնավոր սպառման վերականգնմանը: 2025 թվականին Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 1%-ով:

Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, ապա կառավարությունն այս տարի ակնկալում է, որ այն կկազմի 2.4%: 2025 թվականին այն կհասնի 1.8%-ի:

Share