Տնտեսական

Ուկրաինայում բիզնես սեկտորը հայտարարել է կադրերի պակասի մասին

Ուկրաինական ընկերությունների 74%-ը անհրաժեշտ մասնագետների պակաս է զգում, Ուկրաինայում բիզնեսի ներկայացուցիչների ևս 17%-ը բախվում է այս խնդրին մասնակիորեն: Դա պայմանավորված է արտագաղթով և երկրում առկա ռազմական մոբիլիզացմամբ: Այս մասին են վկայում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հարցման տվյալները:

Ասոցիացիան մատնանշում է, որ 2023 թվականի աշնանը մասնագետների պակասի հանդիպող ընկերությունների մասնաբաժինը կազմել է 55%:

Փորձագետների կարծիքով՝ շուկայի այս վիճակին հանգեցրին մի քանի խնդիրներ, այդ թվում՝ մոբիլիզացիան, որակյալ կադրերի արտահոսքն արտերկիր, ցածր աշխատավարձը և աշխատողների հոգնածությունը:

Թափուր աշխատատեղերի թվում մեծ է անգլերենի իմացությամբ աշխատողների, միջին և ավագ մենեջերների, ՏՏ մասնագետների, ինժեներների կարիքը:

Ապրիլի 11-ին Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որը խստացնում է մոբիլիզացիոն կանոնները: Մասնավորապես, դա ենթադրում է, որ առանց զինվորական հաշվառման փաստաթղթերի թարմացման, զինծառայության համար պիտանի տղամարդիկ այլևս չեն կարողանա ծառայություններ ստանալ արտերկրում գտնվող երկրի հյուպատոսություններում, այդ թվում՝ օտարերկրյա անձնագիր ստանալը: Օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուժի մեջ կմտնի մայիսի 18-ից: Նույնիսկ օրինագծի քննարկման փուլում ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտ է ներառել մեխանիզմներ, որոնք «կխթանեն» մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց, որոնք մեկնել են արտերկիր՝ զինվորական ծառայության գրանցման կամ նույնիսկ երկիր վերադառնալու համար:

Share