Տնտեսական

Թուրքիան և Գերմանիան մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 60 միլիարդ դոլարի

Թուրքիայի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը նախատեսվում է հասցնել 60 միլիարդ դոլարի:00000

«Մենք նախատեսում ենք մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան 50 միլիարդ դոլարից հասցնել 60 միլիարդ դոլարի»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաևկողմ է արտահայտվել ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության խոչընդոտների վերացմանը:

«Մենք ցանկանում ենք լիովին ազատվել ռազմական համագործակցության ոլորտում առկա սահմանափակումներից: Հուսով ենք, որ ապագայում մենք կխոսենք ոչ թե Թուրքիայի և Գերմանիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության խոչընդոտների մասին, այլ համատեղ գործակցության իրականացման մասին՝ արտադրական նախագծերի շուրջ»:

Կողմերի միջև բանակցությունների հիմնական թեման եղել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում, համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև Ուկրաինայի և Գազայի հատվածի կարգավորումը:

Հիշեցնենք՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վերջին տասնամյակի ընթացքում առաջին պաշտոնական այցն է կատարում Թուրքիա: Նա այցելել է Գազիանթեփ նահանգ, որը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնն էր: Այնտեղ նախագահը ստուգել է շինհրապարակը, որտեղ Գերմանիայի մասնակցությամբ կառուցվում են բնակարաններ և դպրոց շրջանի բնակիչների համար:

Share