Բաժին. Տնտեսական

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԿՐԿԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը, վստահ է, որ ԱՄՆ խոշորագույն բանկերն այլևս վտանգ չեն ներկայացնում երկրի տնտեսության համար: Ինչպես իր հարցազրույցում նշել է Ուորեն Բաֆեթը՝ ներկայումս ամերիկյան բանկերի կապիտալի բավարարվածության ցուցանիշը հասել է բարձր մակարդակի, և այս պայմաններում բանկերը չեն կարող ստեղծել որևէ խնդիր երկրի տնտեսության համար:

Ամերիկացի հայտնի ներդրողը կարծիք է հայտնել, որ ամերիկյան  բանկային համակարգն այժմ գտնվում է լավ վիճակում:

Նշենք, որ ամերիկյան այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են Bank of America-ն և Citigroup-ը, արդեն իսկ ազատվել են իրենց «խնդրահարույց» ակտիվներից և իրականացրել բիզնեսի վերակազմավորում: Արդյունքում, բանկերը կարգավորել են իրենց ֆինանսական խնդիրները, որոնք առաջ էին եկել 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:

Share