Տնտեսական

ՊԵԿ. Շարունակվում են իրազեկման հանդիպումները բուհերի ուսանողների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են իրազեկման հանդիպումները բուհերի ուսանողների հետ՝ կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորությունները ներկայացնելու և մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

ՊԵԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում ֆրանսիական համալսարան, որի ընթացքում ուսանողներին են ներկայացրել Հարկային և Մաքսային ծառայություններում աշխատանքի անցնելու հնարավորություններն ու մասնագիտական հեռանկարները։

Մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացի ընդունելությունը նախատեսվում է մեկնարկել ապրիլի 29-ից։ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից կկազմակերպվեն չորսշաբաթյա դասընթացներ՝ տեսական և գործնական փուլերով:

Համալսարանի իրավագիտության, մարքեթինգի և հանրային կառավարման ֆակուլտետների ուսանողները ցուցաբերել են ակտիվություն և հետաքրքրություն՝ մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցերի, կազմակերպվող դասընթացների, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու հնարավորությունների շուրջ քննարկումներին։

Share