Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ԴԱՐՁԵՐԵՍԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված անձի (անձանց) ֆիրմային անվանումը (ապրանքային և uպաuարկման նշանը) կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2013 թվականին կիրացվի ՀՀ ողջ տարածքում:

Հայտերը կարող են ներկայացվել մրցութային հանձնաժողով` մինչև մրցութային հայտերը բացելու օրը` հունվարի 18-ը, ժամը 15:00-ն: Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի դահլիճում:

Մրցույթի հրավերին կամ անցկացման կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել մրցութային հանձնաժողով` Խորենացի 7 հասցեով կամ զանգահարել 060 544 614 հեռախոսահամարով:

Մրցույթի հրավերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share