Բաժին. Տնտեսական

SWATCH-Ը 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿԳՆԻ HARRY WINSTON ԲՐԵՆԴԸ

Ժամացույցների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Swatch Group AG ընկերությունը մտադիր է մեկ մլրդ ԱՄՆ դոլարով գնել  HW Holdings Inc. ընկերությունը: Վերջինս հայտնի է իր Harry Winston բրենդով:

Նշենք, որ  Swatch Group-ը վերահսկում է ժամացույցների համաշխարհային շուկայի 25%-ը:  Այս ընկերությանն են պատկանում մի շարք հայտնի ապրանքային նշաններ, որոնց շարքում են Breguet, Blancpain, Omega, Tiffany&Co, Longines, Rado, Tissot, Certina, Mido, Swatch  և այլն:

Swatch Group AG ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով ընկերության համախառն հասույթն աճել է 14%-ով և կազմել 8,143 մլրդ ֆրանկ ($8,8 մլրդ): Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում ընկերության արտադրության ժամացույցների վաճառքի ծավալն աճել է 15,6%-ով և կազմել 7,297 մլրդ ֆրանկ: 2012 թվականի արդյունքներով Swatch ընկերության կապիտալիզացիան աճել է 31%-ով: 

2013 թվականի համար Swatch-ը կանխատեսում է կայուն աճ:

Share