Բաժին. Տնտեսական

GM-Ն ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ ԶԻՋԵԼ Է TOYOTA-ԻՆ

2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, ամերիկյան հայտնի ավտոարտադրող General Motors (GM) ընկերությունը գրանցել է համաշխարհային վաճառքի ծավալների 3% աճ: Հաշվետու մեկ տարում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 9,23 մլն ավտոմեքենա:  

Չնայած գրանցած աճին՝ GM-ը համաշխարհային ավտոշուկայի առաջատարի իր տեղը զիջել է հիմնական մրցակցին՝ ճապոնական Toyota-ին: 2012 թվականի ընթացքում Toyota ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 9,7 մլն ավտոմեքենա:

General Motors ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 35 երկրում: Ընկերության արտադրանքն առավել մեծ պահանջարկ է վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում:

Share