Բաժին. Տնտեսական

IPHONE 5-Ի ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՆՎԱԶԵԼ Է

Երեկ՝ հունվարի 14-ին, բորսայական առևտրի մեկնարկին ամերիկյան Apple ընկերության արժեթղթերի գները 520,3 ԱՄՆ դոլարից նվազել են մինչև 499,8 ԱՄՆ դոլար՝ հասնելով վերջին 11 ամիսների կտրվածքով ամենացածր գնանշմանը: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ անկմանը «նպաստել են» iPhone 5 սմարթֆոնների պահանջարկի անկման վերաբերյալ հրապարակումները:  

Նշենք, որ International Data Corporation-ի (IDC) տեղեկատվության համաձայն՝ 2012 թվականի երրորդ եռմասյակի արդյունքներով iPhone-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 14,6%, մինչդեռ 2011 թվականի չորրորդ և 2012 թվականի առաջին եռամսյակների արդյունքներով ցուցանիշը կազմել էր շուրջ 23%:

Share