Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ RENAULT-Ը ԿԿՐՃԱՏԻ 7.5 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Առաջիկա չորս տարվա ընթացքում ֆրանսիական խոշոր ավտոարտադրող Renault ընկերությունը Ֆրանսիայում կկրճատի շուրջ 7,5 հազար աշխատատեղ: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ՝ կրճատումներն անհրաժեշտ են շահույթի ապահովման համար:

Նախատեսվում է նաև, որ ընկերությունը Ֆրանսիայում կներդնի 35-ժամյա աշխատանքային շաբաթվա ծրագիր: 

Սպասվող փոփոխությունների արդյունքում  Renault ընկերությունը նախատեսում է տնտեսել տարեկան մինչև 65 մլն եվրո: 

Share