Բաժին. Տնտեսական

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Կառավարությունն անհրաժեշտ պայմաններ է սահմանել, որպեսզի աուդիտորների և հաշվապահների որակավորման քննություններն անցկացվեն համակարգիչներով և միջազգային ընդունված փորձին համապատասխան։

Կառավարության պարզաբանմամբ՝ աուդիտորների որակավորման քննությունների առաջին` թեստային փուլը, համակարգչի օգնությամբ անցկացնելը հնարավորություն կտա ամեն մի դիմորդի համար ձևավորել առանձին հարցաթերթիկ, ինչն էականորեն կարագացնի գնահատման գործընթացը։ Հաշվապահների քննությունը նույնպես կկազմակերպվի ավելի հաճախակի և որակով, ինչի շնորհիվ կբարձրանա այդ աշխատանքի արդյունավետությունը։

Կառավարության հայտարարության համաձայն՝ սա կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականության իրականացման հերթական քայլն է։

Share