Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ J.P.MORGAN ԲԱՆԿԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ

2012 թվականի արդյունքներով ԱՄՆ խոշորագույն առևտրային բանկերից մեկը՝ J.P.Morgan Chase & Co.-ն, գրանցել է զուտ շահույթի 12% աճ: Հաշվետու տարում բանկի զուտ շահույթը կազմել է 21,284 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը՝ 5,2 ԱՄՆ դոլար: Ըստ հրապարակված տվյալների՝ բանկի տարեկան համախառն զուտ շահույթը նվազել է 0,2%-ով և կազմել 97,031 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ 2012 թվականը բանկի համար այնքան էլ հաջող տարի չէր: Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին J.P.Morgan  բանկը հայտարարել էր, որ կրել է 2 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս՝ անհաջող ներդրումային գործարքների արդյունքում:  Բացի այդ, հոկտեմբերին դատական հայց էր ներկայացվել J.P.Morgan Chase-ի դեմ, ըստ որի՝ վերջինս մեղադրվում է 22,5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական խարդախությունների մեջ:

J.P.Morgan Chase & Co առևտրային բանկը հիմնադրվել է 2000 թվականին՝ Chase Manhattan Bank-ի և J.P.Morgan & Co-ի միաձուլման արդյունքում: Բանկն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:

Share