Բաժին. Տնտեսական

OPEC-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՆԿՈՒՄ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել և անփոփոխ է թողել 2013 թվականի համար նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ ավելի վաղ արված իր կանխատեսումները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարում աշխարհում նավթի պահանջարկը կկազմի օրական 800 հազար բարել: 

Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, OPEC կազմակերպության անդամ երկրներում նավթի պահանջարկը կկրճատվի 0,4 մլն-ով և կկազմի օրական 29,6 մլն բարել նավթ:

Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share