Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԲԽԱԶԻԱ ԵՐԿԱԹԳԾԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԿԱԳՆՈՒՄԸ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերակագնումը: Հայաստանի կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան:

«Մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում՝ հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները. հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է», – ընդգծել է Բիձինա Իվանիշվիլին՝ հավելելով. «Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ: Այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք: Վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել, հաջորդ կողմը Ռուսաստանն է: Գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք նաև մեր եղբայների՝ աբխազների հետ, մնում է, որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար»:

Share