Բաժին. Տնտեսական

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել հանրապետության քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ:

Քննարկվել են 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորել է համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման եւ բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Նա միաժամանակ հայտնել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Ա. Գեւորգյանը նաեւ կարեւորել է ՏԻ մարմիններ-մարզպետարան-պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:

Համայնքների ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին:

Share