Բաժին. Տնտեսական

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ 22 ԱՇԱԿԵՐՏԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ 1 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

2012 թվականին ինտերնետ կապի հնարավորություն են ստացել Հայաստանի դպրոցներից եվս 450-ը:  2013 թվականի հունվարի դրությամբ՝ երկրի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով. մնացել են ընդամենը մի քանի գյուղական դպրոց, որոնց համակցմանն ընդհանուր ցանցին խանգարում է աշխարհագրական դիրքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Սպասվում է, որ «Յուքոմ» ընկերությունը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ մրցութային կարգով  ինտերնետ է մատակարարում ՀՀ դպրոցներին, Երևանում մատակարարվող ինտերնետի արագությունը կավելացնի 4-5  անգամ՝  4 Մբթ/վայրկյան արագությամբ ինտերնետի փոխարեն  նույն սակագներով մատուցելով 20 Մբթ/վայրկյան արագությամբ ինտերնետ: Հետագայում աշխատանքներ կտարվեն՝ այլ քաղաքները և գյուղերը ևս արագ ինտերնետով սպասարկելու ուղղությամբ: 

Ըստ հրապարակված տվյալների՝ դպրոցներում բարելավվել է նաև համակարգչային հագեցվածությունը.  22 աշակերտին այսօր բաժին է ընկնում 1 համակարգիչ:

Share