Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու նպատակով դիմում է ներկայացրել 335 հազար քաղաքացի: Ցուցանիշը ռեկորդային ցածր է՝ 2008 թվականի հունվար ամսից ի վեր: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներկա դրությամբ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,214 մլն մարդ:

Share