Բաժին. Տնտեսական

SONY-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԻՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Sony-ն մտադիր է վաճառել Նյու-Յորքի իր գրասենյակային շենքը: Գործարքի արժեքը, նախնական գնահատմամբ, կկազմի 1.1 մլրդ ԱՄՆ դոլարով: Սպասվում է, որ վաճառքի արդյունքում ընկերությունը կապահովի շուրջ 770 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Շենքի նոր սեփականատեր կդառնա ամերիկյան Chetrit Group ընկերությունը:

Նշենք, որ Sony-ն Նյու-Յորքի իր գրասենյակային շենքը գնել էր 2002 թվականին և իրականացրել 220 մլն ԱՄՆ դոլարի նախնական ներդրում և վերանորոգման ծախս:

Հիշեցնենք, որ տարեսկզբին լուրեր էին շրջանառվում, որ Sony-ն նախատեսում է վաճառել Տոկիոյում գտնվող իր գրասենյակներից մեկը: 

2011-2012 ֆինանսական տարում Sony ընկերության կրած զուտ վնասն աճել էր շուրջ 1,7 անգամ և կազմել 456,7 մլրդ յեն (5,72 մլրդ ԱՄՆ դոլար):

Share