Բաժին. Տնտեսական

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-Ի 2012Թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

2012 թվականին «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության  փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ` նախատեսված 423.5 մլն դրամի դիմաց: Բյուջեի կատարման հաշվետվության համաձայն՝ 2011 թվականի համեմատ եկամուտներն ավելացել են 63 մլն դրամով:

Նախորդ մեկ տարում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողի վարձակալության վարձավճարներից համապատասխան համայնքային բյուջեներ է փոխանցվել 39 մլն դրամ` նախորդ տարվա 19 մլն դրամի դիմաց: Ներկայումս ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրեր ունի 18 համայնք:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կազմակերպության խորհրդի նիստում նշել է, որ համայնքային բյուջե փոխանցվող գումարների արձանագրված աճի միտումը պետք է պահպանել եւ աշխատանքներ տանել դրանք ավելացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է խորհրդի հաստատմանը ներկայացնել իրավական առումով խնդիրներ չունեցող վերակնքման ենթակա պայմանագրերը:

Խորհուրդը քննարկել է նաեւ ՊՈԱԿ-ի 2013 թվականի եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 450 մլն դրամ` նախորդ տարվա 423.5 մլն դրամի դիմաց: Որոշվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013 թվականի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատել`համապատասխանեցնելով այն հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եւ նվազագույն աշխատավարձի դրույքաչափի մասին օրենսդրության պահանջներին: Որոշվել է նաեւ, որ ՊՈԱԿ-ի 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն առանձին կքննարկվեն խորհրդի նիստում:

Share