Տնտեսական

Ճապոնիայում իրական աշխատավարձերը 2023 ֆինանսական տարում նվազել են 2.2%-ով

Ճապոնիայում իրական միջին աշխատավարձը 2023 ֆինանսական տարում տարեկան կտրվածքով նվազել է 2.2%-ով՝ երկրում արձանագրված գնաճի պատճառով: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հայտնել է, որ աշխատավարձերը նվազում են երկրորդ տարին անընդմեջ:

Միևնույն ժամանակ, անվանական միջին աշխատավարձը վերջին ֆինանսական տարում աճել է 1.3%-ով՝ հասնելով ամսական 332.5 հազար իենի (ավելի քան 2.2 հազար դոլար): Սակայն այս աճը անհամահունչ է ներկրվող էներգառեսուրսների գների աճին և դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի անկմանը, ինչը հանգեցնում է արտասահմանյան ապրանքների, առաջին հերթին պարենային ապրանքների գների բարձրացմանը:

2023 ֆինանսական տարվա արդյունքներով Ճապոնիայում գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 3.5%-ով:

Share