Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ 100 ՄԱՐԴԻԿ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ 240 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Բրիտանական Oxfam բարեգործական ընկերության տվյալների համաձայն` նախորդ մեկ տարում աշխարհի ամենահարուստ 100 մարդիկ աշխատել են այնքան գումար, որը կարող է օգնել հաղթահարել ամբողջ աշխարհում խորացող աղքատությունը: Այսպես, 2012 թվականին աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց եկամուտները կազմել են 240 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, աղքատ բնակչության օրական եկամուտները կազմել են օրական 1,25 ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ վիճակագրական տվյալների համաձայն` վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի եկամուտներն աճել են 60%-ով:

Share