Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF), Եվրոգոտու անդամ երկրների անունից, պատրաստ է Հունաստանին տրամադրել  9,2 մլրդ եվրոյի հերթական վարկային տրանշը: EFSF-ի հայտարարության համաձայն՝ նախատեսվող ֆինանսական օգնությունից 7,2 մլրդ եվրոն կտրամադրվի պարտատոմսերի միջոցով, իսկ 2 մլրդ եվրոն՝ կանխիկ: Միջոցները կուղղվեն ինչպես բանկերի վերակազմավորման ծրագրերի ֆինանսավորմանն, այնպես էլ բյուջեի կայունացմանը:

Հունաստանի վարկատուները՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով:

Հունաստանը ներկայումս գտնվում է խորը պարտքային ճգնաժամի մեջ: Երկրի համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 175%-ը: Հունաստանում աշխատանք չի կարողանում գտնել յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին:

Share