Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ

2012 թվականին Ռուսաստանն արտահանել է 15,16 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: Ցուցանիշը ռեկորդային է և 2 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցում է 2011 թվականին գրանցված մակարդակը: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական զենքի հիմնական գնորդը Հնդկաստանն է:

Նշենք, որ զենքի արտահանման ծավալով Ռուաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, որը, ըստ նախնական գնահատականների, 2012 թվականին արտահանել է 20 մլրդ ԱՄՆ դոլարի զինամթերք:

Share