Բաժին. Տնտեսական

2024թ. հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.2%-ով

2024թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 13.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։

Այսպես, հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 26.8%-ով, շինարարությունն աճել է 13.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 26.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 3.9%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 953,275.7 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 107,770.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,737,645.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,011,735.4  մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն նվազել է 1.1 %-ով։

Share