Բաժին. Տնտեսական

2024թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 2.8 անգամ

2024թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,723.5 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.4 անգամ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,742.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2024թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանն արտահանել է 5,990.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 7,733.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.8 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 2.1 անգամ։

Share