Բաժին. Տնտեսական

«ՌՈԲԵՐՏՈ» ԽԱՆՈՒԹԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ:

ՏՄՊՊՀ հայտարարության համաձայն՝ նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս չեղված գնով: Ստացված դիմում բողոքների, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութների ցանց, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է ապրանքների միայն մի մասի վրա:

Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն և կհրապարակի իր որոշումը:

Share