Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ TOTAL-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ

Փարիզի դատարանում մեկնարկել են ֆրանսիական նավթային Total ընկերության գործով դատական լսումները: Նշենք, որ Total ընկերությունը մեղադրվում է Իրաքում ՄԱԿ-ի Oil-for-Food ծրագրի շրջանակներում խարդախություններ իրականցնելու և, մասնավորապես, կաշառք տալու մեջ:  

Oil-for-Food ծրագիրը Իրաքում իրականացվել է 1996-2003 թվականներին: Այն հնարավորություն է տվել Իրաքի ղեկավարությանը, ծանր տնտեսական սահմանափակման պայմաններում, ծրագրին անդամակցող նավթային ընկերություններին վաճառել երկրում արդյունահանվող նավթը և ստացված գումարով գնել դողորայք և սննդամթերք: Ծրագրի նկատմամբ սահմանված վերահսկողության ժամանակ պարզվել է, որ մի շարք ընկերություններ, այդ թվում և Total-ը, կաշառք են տվել Իրաքի ղեկավարությանն՝ իրենց հետ պայմանագիր կնքելու համար:

Share