Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 136 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012 թվականի արդյունքներով Չինաստանի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,6%-ը (մոտ 136,6 մլրդ ԱՄՆ դոլար)` գերազանցելով երկրի ղեկավարության կողմից նախանշված նպատակային ցուցանիշը (1.5%): Ինչպես հաղորդում է Չինաստանի ֆինանսների նախարարությունը՝ հաշվետու տարում բյուջեի մուտքերը տարեկան կտրվածքով աճել են 12,8%-ով, իսկ ծախսերը՝ 15,1%-ով:  

Հիշեցնենք, որ 2012 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 7,8%-ով և կազմել մոտ 8,28 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share