Բաժին. Տնտեսական

ԴԱՎՈՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ

Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն իր շուրջն է հավաքել աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գիտնականներին, գործարար աշխարհի առավել հայտնի ներկայացուցիչներին: Ֆորումը, որը կտևի հունվարի 23-ից 27-ը, կրում է «Կայուն դինամիզմ» կարգախոսը:

Ֆորումի մասնակիցները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` ազգային տնտեսական համակարգերի կայունությանն ու դիմադրողականությանն առնչվող հիմնախնդիրներ: Կհրապարակվի նաև 2013 թվականի համաշխարհային ռիսկերի վերաբերյալ զեկույց, որը կազմել են Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները:

Ֆորումին հրավիրված է շուրջ 100 երկրի 2.5 հազար մասնակից, որոնց թվում նաև՝ 50 երկրի ղեկավար:

Share