Ռուսաստանի տնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, սակայն այն պետք է դիմակայի առկա մարտահրավերներին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մեր տնտեսության աճի տեմպերը շատ դրական են, տնտեսությունը զարգանում է արագ տեմպով, կառավարությունն ու տնտեսական բլոկը դրա համար շատ լուրջ աշխատանք են տանում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, կան որոշակի մակրո և միկրոտնտեսական մարտահրավերներ, որոնց համար նաև մեթոդներ են որոնվում՝ բոլոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:
«Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, տնտեսությունն աճում է, և դա դրական երևույթ է»,- հայտարարել է Պեսկովը:
Այսպես, նա մեկնաբանել է Համաշխարհային բանկի տվյալները, որ գնողունակության համարժեքությամբ ռուսական տնտեսությունը շարունակում է մնալ չորրորդն աշխարհում: Ռուսաստանն այս ցանկում զիջում է միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին: