Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՃԱՊՈՆԻԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱԿԱՍՈՒՐԴ

Ճապոնիայի ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, երկրի արտահանման ծավալը կրճատվել է 2,7%-ով և կազմել մոտ 722,51 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժանակակ, ներմուծման ծավալն աճել է 3,8%-ով և կազմել մոտ 801,06 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 6,93 տրիլիոն յեն կամ մոտ 78,55 մլրդ ԱՄՆ դոլար, ինչն այս երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ է:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականին Ճապոնիայից դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը կրճատվել է 14,7%-ով, դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ 18%-ով, դեպի ասիական երկրներ՝ 5%-ով:

Share